Երևանի վեց վարչական շրջաններում բնակարանները թանկացել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2015թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15 945 գործարքներ:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացրած գործարքների մեծ մասը` 35,6 տոկոսը կատարվել է մայարքաղաք Երևանում, ապա Կոտայքում` 12.7 տոկոս, Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում` յուրաքանչյուրում 7.1-7.3 տոկոս:
Ըստ նույն աղբյուրի, 2014-ի նոյեմբերի համեմատ անցած տարվա նոյեմբերին բնակարանները թանկացել են Երևանի Նոր Նորք, Ավան, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն վարչական շրջաններում: Մյուս վարչական շրջաններում գներն անփոփոխ են: