Համաշխարհային կինոյի ութ աստղեր, ովքեր մարմնավորել են հայերի
Կինոյի համաշխարհային աստղերն իրենց կարիեայի ընթացքում մարմնավորել են տարբեր ազգերի ներկայացուցիչների, այդ թվում նաև հայերի: Novostink.ru կայքը ներկայացրել է համաշխարհային ութ կինոաստղերի, ովքեր մարմնավորել են հայերի:
Գերմանացի, ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի 1915-ի Հայոց ցեղասպաոնւթյան մասին պատմող «Սպի» ֆիլմում հայի կերպարը մարմնավորել է ֆրանսիական կիոնայի աստղ Թահար Ռահիմը:
Հանճարեղ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում գլխավոր հերոսի մոր կերպարը մարմնավորել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նա այցելել էր Երևան և խոստովանել, որ Ֆրանսիայում իրեն մոտենում են անծանոթ հայեր հետևյալ բառերն արտասանելով՝ «Դուք մեր մայրիկն եք»: Նույն ֆիլմում գլխավոր հերոսի հոր կերպարը մարմնավորել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը:
«Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմում խաղացել է Ալ Պաչինոն՝ մարմնավորելով իրական և բավականին սկադանալյին հայտնի հայի՝ Ջեք Գևորգյանի, ում մամուլը տվել էր «Դոկտոր մահ» անունը: Այդ դերի համար դերասանը ստացել է «Ոսկե գլոբուս»:
Վերջին տասնամյակների ամենահայտնի ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն նկարահանվել է «Փակ շրջան» ֆիլմում՝ հաջողությամբ մարմնավորելով հայի դերը՝ Ֆրանսիայում հանցագործ հայկական կլանի ղեկավար:
Ամերիկացի դերասան Ալլան Արկինը խաղացել է Ջոզեֆ Հելերի «Catch-22» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում՝ մարմնավորելով կապիտան Ջոն Իյոսսարյանի դերը, ով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
Ֆրանսիացի հայտնի դերասան Լուի դե Ֆյունեսը «Բերանբացը» ֆիլմում մարմնավորել է հարուստ ձեռներցի, նաև գանգստերի՝ Լեապոլդ Սարոյան անունով: Հայկական արմատների մասին ֆիլմում որևէ խոսք չկա, բայց ազգանունը վկայում է այդ մասին: Ֆիլմը 1965 թ. Մոսկվայի կինոփառատոնում արժանացել է պատվավոր դիպլոմի, իսկ ԽՍՀՄ-ում կատակերգությունը դիտել են ավելի քան 30 միլիոն մարդ:
Իսպանացի դերասանուհի Պաս Վեգան խաղացել է Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմում՝ մարմնավորելով հայուհի Նունիկին: Նույն ֆիլմում խաղացել է նաև մեկ այլ աստղ՝ գերմանացի Մորից Բլյայբտրոյը:
Բելգիացի դերասան Լուբնա Ազաբալը խաղացել է ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Սիրո ակնթարթներ» ֆիլմում: Ֆիլմն ամերիկացի քարտեզագրի, ով գործերով գնում է Հայաստան և նրա ազգությամբ հայուհի սիրո մասին է: Մինչ այս ֆիլմը Լուբնա Ազաբալը խաղացել է նաև ֆրանցիացի ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» ֆիլմում, որտեղ Արամի դերում հանդես է եկել Սիմոն Աբգարյանը:
Ժերար Դեպարդիեն խաղաղել է «Miserere» ֆիլմում: Գլխավոր հերոս Լիոնել Կասդան գնում է հայկական եկեղեցի, գրում է «Արարատ» ամսագրում, կարոտում է կնոջը, ով գնացել է Հայաստան, ունենում է «Դուդուկ» մականունը: Բայց ֆիլմում այս մանրամասները բաց են թողնված և գլխավոր հերոսի արմատների մասին խոսք չկա: