Հոգեբանի խորհուրդը. Ինչպես հաղթահարել հետտոնական սթրեսը
Մարդիկ պլանավորում են տոնական օրերը, բայց ոչ` հետտոնական ժամանակը: Հոգեբան Խաչիկ Գասպարյանի խոսքով, հենց այստեղ էլ առաջանում է հետտոնական սթրեսը: Այն ավելի հեշտ հաղթահարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս աշխատանքային առաջին օրերին հնարավորության դեպքում 45 րոպեն մեկ կարճ ընդմիջումներ ունենալ:
«Աշխատանքի գնալուց մի քանի օր առաջ կարգավորեք ձեր քնի ռիթմը, հակառակ պարագայում դա կարող է խանգարել աշխատանքային գործունեությանն ու սթրեսի լրացուցիչ պատճառ դառնալ»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց հոգեբանը:
Հոգեբանի մյուս խորհուրդները` տեսանյութում: