Նկարչուհին մերկ բողոքի ակցիա է իրականացրել Քյոլնում
Շվեյցարիացի նկարչուհի Միլո Մուարը Քյոլնի կենտրոնում երեկ միայնակ ակցիա է իրականացրել գերմանական Քյոլն քաղաքում` ի նշան բռնությունների դեմ բողոքի:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, նա մերկ կանգնել է քաղաքի գլխավոր հրապարակում, որտեղ էլ ամանորի գիշերը տասնյակ կանայք ենթարկվել էին սեռական ոտնձգությունների:
Նա հրապարակում կանգնել է մոտ 20 րոպե` ձեռքին ունենալով «Հարգեք մեզ: Մենք հարձակման օբյեկտներ չենք, նույնիսկ եթե մերկ ենք» գրությամբ ցուցապաստառ: Նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն միջամտել ակցիայի անցկացմանը:
Քյոլնում Ամանորի գիշերը գրանցվել են սեռական ոտնձգության տասնյակ և բռնաբարության մեկ դեպք: Ամեն ինչ կատարվել է Քյոլնի կենտրոնական կայարանի հրապարակում, որտեղ հարյուրավոր տղամարդիկ, հավանաբար փախստականներ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից, կազմակերպել էին մասսայական զբոսանք: Ականատեսների վկայությամբ, նրանք սկսել են անկարգություն անել և երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, նրանք բաժանվել են փոքր խմբերի ու սկսել հարձակվել անցորդների վրա, առաջին հերթին` երիտասարդ կանանց:
Գերմանիայում Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել է երեք կասկածյալ:
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջիկները հրաժարվում են Քյոլն մեկնելուց
- Քյոլնում սեռական հանցագործության զոհը կատարվածից մանրամասներ է ներկայացրել
- Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործով ձերբակալվել է երեք կասկածյալ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան