Եգիպտոսի իշխանությունները Հուրգանդայում հյուրանոցի վրա հարձակումն անվանել են կողոպուտի փորձ
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ Հուրգանդայի Bella Vista հյուրանոցում զինված հարձակումը չի եղել ահաբեկչական գործողություն: Նրա խոսքով, եղել է կողոպուտի փորձ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
«Նման միջադեպերը բացասաբար են անդրադառնում երկիրի զբոսաշրջության վրա»,- նշել է նա:
Associated Press –ը, հղում անելով Եգիպտոսի ԱԳՆ-ին, հստակեցրել է, որ երկու տղամարդ՝ զինված դանակներով և ատրճանակներով, ներխուժել են հյուրանոցի՝ ծովափին գտնվող ռեստորան: Հյուրանոցի աշխատակցի խոսքով, հանցագործներից մեկը փորձել է պատանդ վերցնել մի կնոջ: Նա դանակ է պահել նրա վրա, որից հետո անվտանգության ուժերը սկսել են կրակել: Հանցագործներից մեկը մահացել է, երկրորդը վնասվածքներ է ստացել: Մահացած հանցագործը եղել է Կահիրեից, 21-ամյա ուսանող: Մյուս հանցագործը ձերբակալվել է:
Վերջին տվյալներով, երեք մարդ տուժել է՝ երկու ավստրիացի, մեկ շվեդ: Եգիպտոսի առողջապահության նախարարը հայտնել է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան