Նավթի գներն ու Հայաստանը. Տնտեսագետի դիտարկումները
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով, նավթի գների շարունակական անկման պարագայում Հայաստանը նավթ չունենալու արդյունքում հայտնվել է բարենպաստ վիճակում: Սակայն մեծապես կախված լինելով Ռուսաստանից, նավթի գների անկումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա:
«Վերջին 2 տարիներին առաջին հերթին հենց նավթի գների անկումն է լուրջ խնդիրներ առաջացնում Ռուսաստանի համար և այս տարի արդեն նկատվող և կանխատեսվող անկումը ավելի կբարդացնի վիճակը և չեմ բացառում, որ Ռուսաստանում մի քանի տարի անց կարձանագրվի տնտեսության անկառավարելի իրավիճակ, ինչպես 90-ականների սկզբին կամ 1998թ.-ին»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետը:
Նրա խոսքով, այդ տեսանկյունից, պետք է փորձել հնարավորինս դիվերսիֆիկացնել ինչպես արտաքին տնտեսական հարաբերությունները, այնպես էլ առաջին հերթին իրականացնել տրասֆերտներից կախվածության նվազում` բնակչության եկամուտների ձևավորման համար Հայաստանում հնարավորություններ ստեղծելով: