ՖԻՖԱ-ն Բլատտերին ու Պլատինիին է ուղարկել նրանց որակազրկման հիմնավորումները
ՖԻՖԱ-ի էթիկայի անկախ կոմիտեի դատական պալատը՝ Հանս-Յոահիմ Էկերտի ղեկավարությամբ, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերին ու ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին է ուղարկել նրանց որակազրկման հիմնավորումները: Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո պաշտոնյաները կարող են բողոքարկել որոշումը:
Հիշեցնենք, որ Պլատինին որակազրկվել է 8 տարով Յոզեֆ Բլատտերից ապօրինաբար խոշոր գումար ստանալու համար: Նույնպիսի պատժի է ենթարկվել նաև ՖԻՖԱ-ի ղեկավարը:
Նշենք նաև, որ ֆրանսիացին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից: