Մոնրոյի և Քենեդու որդին ներկայացած տղամարդը պատրաստվում էր գողանալ Օբամայի շանը
Վաշինգտոնում ձերբակալվել է մի տղամարդ, ով խոստովանել է, որ պատրաստվում էր գողանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնային կենդանիներից մեկը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը: Հյուսիսային Կարոլինայի 49-ամյա բնակիչ Սկոտ Ստոկերտին հետաքրքրել էր Բո անունով պորտուգալական շունը:
Իրավապահ մարմիններին հայտնի է դարձել նրա ծրագրերի մասին: Նրանք ձերբակալել են նրան, երբ տղամարդը գնացել էր Hampton Inn հյուրանոց: Ամերիկացին հայտարարել է ոստիկանությանը, որ իր անունն է Հիսուս Քրիստոս, իսկ ծնողներն են դերասանուհի Մերիլին Մոնրոն և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Նաև նաև պատմել է, որ պատրաստվում էր առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններոււմ:
Նրա մեքենան հետախուզելու ժամանակ ոստիկանները գտել են ատրճանակ, ավելի քան 350 փամփուշտ, և այլ իրեր:
Բո անունով շունը ապրում է Սպիտակ տանը 2009 թվականի ապրիլից: Այն ընգրկված է ամենահայտնի շների վարկանշային ցուցակում, շունը դարձել է նաև գրքի հերոս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում