Խոնարհում` Սերգեյ Փարաջանովի հիշատակին
Այսօր՝ 20-րդ դարի մեծատաղանդ կինոռեժիսոր Սերգեյ (Սարգիս) Փարաջանովի տարեդարձի օրը, կազմակերպվել է այցելություն Թբիլիսիում Մանթաշովյան շարքերի պատին տեղադրված ազգի արժանավոր զավակի՝ Սերգեյ Փարաջանովի հուշարձանին: Թեմի պաշտոնեությունը, երիտասարդական բաժնի ակտիվիստները և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կիրակնօրյա դպրոցի աշակերտությունը իրենց խոնարհումը բերեցին մեծատաղանդ արվեստագետի հիշատակին և Փարաջանովի արձանը զարդարեցին նրա սիրած նռներով ու ծաղիկներով: Այս մասին հայտնում են Վիրահայոց թեմից:
Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ և Քվեմո Քարթլիի հոգևոր-տեսուչ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը աղոթք է բարձրացրել Փարաջանովի հոգու խաղաղության համար: Աշխարհահռչակ կինոռեժիսորի տաղանդի ու գործունեության մասին խոսք են ասել «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևով Չիդիլյանը և մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում: Սերգեյ Փարաջանովը հիրավի այն հանճարներից է, որը վաղուց դադարել է մեկ ժողովրդի զավակ լինելուց, դառնալով համամարդակային արվեստի կարկառուն դեմք:
Նռներով ու կարմիր մեխակներով զարդարված կինոռեժիսորի հուշարձանը դարձել է անմահացած Սերգեյ Փարաջանովի հիշատակի մեծարում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում