Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «Զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին զինված դիմակայության լարվածության թուլացում կա. Արծրուն Հովհաննիսյան
- Հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք. Արծրուն Հովհաննիսյան