Ադրբեջանի արժութային շուկան կաթվածահար է եղել
Ադրբեջանի արժութային շուկայում եվրոյի և դոլարի վաճառքը փաստացիորեն ամբողջությամբ դադարեցվել է: Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև այսօր փոխանակման կետերը փակված են, իսկ բանկերը արտարժույթ չեն վաճառում՝ չնայած վահանակների վրա նշված է ԿԲ-ի հաստատած պաշտոնական փոխարժեքները: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Անհնար է նաև արտարժույթ կանխիկացնել բանկային քարտերից, նույնիսկ այն դեպքում, երբ հաստատվել է կանխիկացման 4% կոմիսիոն վճար: Փաստացիորեն արժութային շուկան կաթվածահար է եղել:
Արժութային շուկայում առկա խուճապը բերել է ծխախոտի և սննդամթերքի գների աճին:
Ներմուծողները ձգտում են ռիսկերը ապահովագրելու նպատակով բարձրացնել գները:Իրավիճակը չի բարելավել նաև նախօրեին նախագահ Ալիևի հանձնարարականը դատախազությանը, որով նա կոչ էր արել պայքարել արժութային սպեկուլյացիայի և գների չհիմնավորված բարձրացման դեմ:
Չնայած նրան, որ ԿԲ-ն հաստատել է 1 դոլարի նկատմամբ 1.5642, իսկ եվրոյի նկատմամբ 1.7009 մանաթ փոխարժեք, «սև շուկայում» դոլարը սակարկվում է 1.9-2 մանաթի սահմաններում, իսկ եվրոն՝ 2-2.1-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին