Ազատ Արշակյան. ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի համալրումը մեր օգտին է
Հայաստանում ռուսական ռազմաբազան ինչքան հարստանա, համալրվի նոր զինատեսակներով, ՀՀ-ի օգտին է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով, ՌԴ-ն պատերազմ չի սկսվի Թուրքիայի հետ, քանի որ այսօրվա Թուրքիան ՆԱՏՕ-ն է, իսկ ՌԴ-ն չի կարող ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսել. «Ռուսաստանը պատերազմ չի սկսի Թուրքիայի դեմ, ինչը նշանակում է, որ զենքը, զինամթերքը կման մեզ»:
Ըստ Ա.Արշակյանի, ռուս-թուրքական հարաբերությունները պատմական անցյալ ունեն, միջնադարյան բյուզանդական ժառանգության խնդիր է, չի վերացել՝ հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ Ղրիմի հարցում Թուրքիայի ակտիվությունը, հակառուսական դիրքորոշումը, Սիրիայում Թուրքիայի ամբիցիաները. «Ռեգիոնալ գերտերությունները մրցակցում են, մրցակցությունը ոչ միայն Կովկասն է, Անդրկովկասը, Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, նաև պանթուրքական տարրը կա»:
Ա.Արշակյանի կարծիքով, այս կոնֆլիկտը լուրջ է: Նա հույս հայտնեց, որ այն կավարտվի Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի կոնֆերասի կետերը չեղյալ հայտարարելով, այսինքն՝ կոնֆերանսի հետևանքների վերանայում կլինի, ինչը Հայաստանի համար լավ է:
Ասուլիսին ներկա ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը նույնպես ողջունում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի համալրումը:
«Ռուսաստանի ներկայությունն Արաքսի ափին, զինատեսակներով համալրումը, շատ ավելի կարևոր է մեզ համար, քանի որ չենք իմանա, թե ինչպես կվարվի Թուրքիան փոքրիկ Հայաստանի հետ»,- ասաց նա:
Գ.Եղիազարյանի խոսքով, Թուրքիան նաև աստիճանաբար ուզում է խառնվել ղարաբաղյան հակամարտության բանակցությունների գործընթացին, այսինքն ցանկանում է Հարավային Կովկասը վերցնել իր ազդեցության գոտում, դառնա դոմինանտ:
«Դա չի լինի: Շատ լավ է, որ 102-րդ բազան համալրվում է»,- նշեց Գ.Եղիազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին