Երևանում տեղի կունենա ճապոնական ֆիլմերի փառատոն
Հունվարի 14-17-ը Երևանում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն: «Հիկարի» կենտրոնից հայտնում են, որ փառատոնային չորս օրերին ցուցադրվելու է վեց ֆիլմ: Հունվարի 16-ին կազմակեպվելու է նաև երկխոսություն, բանավեճ-քննարկում հայ կինոքննադատի և ճապոնացի ռեժիսորներ Հիրոշի Իշիկավայի և Յասուհիրո Յոշիդայի միջև:
Ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրանում ճապոներեն լեզվով՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:
Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, «Ճապոնիա» հիմնադրամը և «Հիկարի» կենտրոնը: