Կանադայում անհայտ հաջողակը վիճակախաղով 5 մլն դոլար է շահել
Կանադայում անհայտ հաջողակը «49-ից 6» ազգային վիճակախաղով 7 մլն կանադական դոլար է շահել, որը հավասար է 5 մլն ԱՄՆ դոլարի: Գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Atlantic Lottery ասոցիացիային:
Ներկա պահին հայտնի է, որ այդ բաղձալի տոմսը վաճառվել է Կանադայի ամենամարդաշատ նահանգներից մեկում՝ Օնտարիոյում:
Նշված վիճակախաղով նախորդ շահումը եղել է այս տարվա հունվարի 2-ին՝ շահումը 23,4 մլն կանադական դոլար: Իսկ 2015 թվականի հոկտեմբերին նույն վիճակախաղով շահել են Կանադայի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը՝ 64 մլն կանադական դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան