Ռուսական ավիահարվածներից ահաբեկիչները կորուստներ են կրում
Սիրիայում ահաբեկիչները մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ են կրում ռուսական ավիացիոն աջակցությամբ սիրական բանակի հարձակման շնորհիվ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
«Ռուսական ավիահարվածներն ահաբեկչական խմբավորումներին նշանակալի կորուստներ են հասցնում՝ և մարդկային, և տեխնիկական»,- ասել է նա:
Նրա խոսքով, դա թույլ է տալիս սիրիական բանակին և հայրենասիրական ընդդիմության ջոկատներին, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, շարունակել հարձակողական գործողությունները:
Նույն աղբյուրի համաձայն, այս տարվա առաջին տասը օրերին Սիրիայում ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել ենթակառուցվածքների, նավթի արդյունահանման ու վերամշակման, գրոհայինների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 1097 օբյեկտի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան