Ստամբուլում կայանալիք համերգին Էրլին Թոմաօղլուն կերգի նաև հայերեն
Պոլսահայ անվանի երգչուհի Էրլին Թոմաօղլուն փետրվարի 11-ին համերգով հանդես կգա Ստամբուլի Շիշլիի մշակույթի տանը: ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «Sözcü» թերթի կայքին, տեղեկացնում է, որ համերգին հնչելու են ինչպես նոր հեղինակային ստեղծագործություններ, այնպես էլ հին ու հանրության կողմից վաղուց սիրված երգեր: Համերգի ընթացքում Թոմաօղլուն կկատարի երգեր 8 լեզվով՝ հայերեն, թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, եբրաերեն և հունարեն: Համերգին կմասնակցի նաև Յուրի Ռյադչենկոյի գլխավորած նվագախումբը:
Իր իսկ բնորոշմամբ՝ Թոմաօղլուն իր երգերում համադրում է հայկական երաժշտությունն ու անատոլիական մոտիվները, միավորում տարբեր մշակույթներն ու գույները: Երգչուհին համոզված է, որ բոլոր լեզուները պետք է պահպանել որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս: Ըստ Թոմաօղլուի՝ յուրաքանչյուր լեզվի ուսուցման ու տարածման գործում կարևոր նշանակություն ունի լեզվի մեղեդայնությունը:
Էրլին Թոմաօղլուն ծնվել է Ստամբուլում, միջնակարգ և բարձրագույն կրթություն է ստացել տեղի հայկական ուսումնական հաստատություններում: Հաճախել է դասական կիթառի դասերի, այնուհետև ավարտել Մարմարայի համալսարանի երաժշտական բաժինը: Բացի պրոֆեսիոնալ երաժշական գործունեությունից՝ Թոմաօղլուն հանդես է գալիս նաև որպես երաժշտության ուսուցիչ:
Նա իր առաջին ձայնասկավառակը թողարկել է 2011թ.: Այն կոչվում էր «Senden sonra» («Քեզանից հետո») և բաղկացած էր 3 թուրքերեն հեղինակային երգերից: Իսկ երգչուհու երկրորդ՝ «Yıllar sonra» («Տարիներ անց / Տարիներ վերջ») վերնագրով ձայնասկավառակը ներառում է դարձյալ հեղինակային 11 երբ, բայց այս անգամ արդեն արևմտահայերեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում