Արմեն Երիցյան. 2015-ին բացթողումներ ևս եղել են
ՏԿԱԻ նախարարությունը 2015-ին ունեցել է ակնհայտ նվաճումներ, բայց բացթողումներ ևս եղել են: Այս մասին հայտարարել է նախարար Արմեն Երիցյանն այսօր նախարարությունում կայացած այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ:
«Առաջիկայում պետք է տարվեն աշխատանքներ բոլոր բացթողումները լրացնելու նպատակով, ինչպես նաև՝ պետք է ապահովել նախորդ տարում սկիզբ դրված նախագծերի բնականոն ընթացքը և ուժեղացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ»,- ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է նախարարը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է տոնական օրերին գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 676 դեպքի: Ս. Ազարյանը հայտնել է, որ բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներում տեխնիկական սարքավորումները սարքին են և պատրաստ են արագ արձագանքման: