H1N1-ից հանրապետությունում այս տարի երեք մարդ է մահացել
Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում հունվարի 9-ին H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ըստ նախարարության՝ մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի էր:
Նշենք, որ այս տարի H1N1-ից հանրապետությունում գրանցվել է մահվան 3 դեպք: Մահվան երեք դեպք էլ գրանցվել է 2015թ-ին:
ԱՆ տվյալների համաձայն՝ հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:
Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ:
Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է: Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է այն մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը հնարավորինս վաղ փուլերում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին