Նախատեսվում է Իրան-Հայաստան գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ. «Ազատություն»
Իրանի Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին օրերս հայտարարել էր, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու հարցում:
Քամելին հայտարարել էր, որ նախատեսվում է Հայաստանի տարածքով Վրաստան արտահանել օրական 8-15 միլիոն խորանարդ մետր գազ: Ըստ իրանցի պաշտոնյայի` գազը Վրաստանում օգտագործվելու է էլեկտրաէներգիա արտադրելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը լրատվականին հայտնել է, որ Թեհրանում կարծում են, թե իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը:
«Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն նոր գազամուղ և այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաև Հայաստանից [Իրան] մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա», - ասել է Մոնասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները