Վրաստանը ցանկանում է վերանայել Հայաստան առաքվող գազի տրանզիտային պայմանագիրը
Վրաստանը ցանկանում է փոփոխել Գազպրոմի հետ նախկինում ունեցած համաձայնությունը և դեպի Հայաստան առաքվող գազի տրանզիտային վճարը ստանալվ ոչ թե 10% գազի տեսքով, այլ դրամական արտահայտությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով Գազպրոմի հետ բանակցությունները: Փոխանցում է Vz.ru-ն:
«Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»,- հայտարարել է Կալաձեն:
Կալաձեն մառազմ է անվանել ընդդիմության հայտարարությունները, համաձայն որոնց Վրաստանը զիջում է երրորդ երկրներում անցկացվող բանակցություններում:
Նախարարի խոսքով՝ Վրաստանի և Գազպրոմի միջև կնքված տրանզիտային պայմանագիրը թարմացվում է ամեն տարի, և այս անգամ Թբիլիսին ցանկանում է տրանզիտի դիմաց ստանալ դրամային արտահայտությամբ և ոչ գազով՝ հավելելով, որ առայժմ դրա շուրջ վերջնական համաձայնություն չունեն: