Հայաստանի պահվածքը համարում եմ գերազանց. Գ. Եղիազարյան
Ղարաբաղյան հակամարտության հարցում մինչ օրս Հայաստանի պահվածքը համապատասխանում է միջազգային նորմերին, հակառակորդը դիմում է սադրանքների, Հայաստանը չպետք է ենթարկվի դրանց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:
«Երկրներ կան, ովքեր քնում և երազում են, որ բախում լինի, իսկ Հայաստանի պահվածքը համարում եմ գերազանց: Մեր զինվորները պետք է լավ մարզվեն, ցանկացած դիվերսիային կարողանան համապատասխան պատերազմ տալ, դիրքերն այնպես պահել, որ զոհեր չունենանք»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ հակառակորդին հասցվող պատասխանը պետք է շատ ավելի ուժեղ լինի, պետք է զինվորների անվտանգությունը երաշխավորվի:
«Չպետք է ըմբռնումով մոտենալ, պետք է հասկացնել տալ թշնամուն, որ իր մեկ կրակոցը կարող է ծանր հետևանք ունենալ հենց իր համար: Մեր իշխանությունները պետք է թանկ գնահատեն մեր զինվորների կյանքը»,- ասաց Ա.Արշակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան