Ղազախական թենգեն կրկին թարմացրել է իր պատմական հակառեկորդը
Ղազախական արժույթի` թենգեի փոխարժեքը հունվարի 11-ին Ղազախստանի ֆոնդային բորսայում գործարքների արդյունքում կրկին անկում է գրանցել` սահմանելով իր պատմական նվազագույն նոր մակարդակը: Ղազախստանի բանկերում դոլարի միջին կշռված փոխարժեքը ներկայումս կազմում է 355,52 թենգե, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Մեկ ամսվա ընթացքում Ղազախական արժույթն արժեզրկվել է գրեթե 15 տոկոսով:
Հիշեցնենք, որ նախորդ անկումը թենգեն գրանցել էր հունվարի 8-ին, երբ դոլարի փոխարժեքը 344,68 թենգեից բարձրացել էր մինչև 351,85 թենգե: