Էրդողան. Ստամբուլի պայթյունը սիրիացի է իրագործել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում որոտացած պայթյունն իրագործել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
«Ես դատապարտում եմ Ստամբուլի ահաբեկչական գործողությունը, որը գնահատվում է որպես սիրիական ծագմամբ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյուն»,-հայտարարել է Էրդողանը Անկարայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է թիվ 1 թիրախը մերձավոր Արևելքի ահաբեկչական կառույցների համար:
Թուրքական իշխանությունների տվյալներով`ահաբեկչությունը, որին պաշտոնապես զոհ է գնացել 10 մարդ, կարող է կազմակերպված լինել «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից