Մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել ահռելի տեմպերով. ՀԺ
Արտաքին աշխարհից դեպի Հայաստան ուղարկվող ոչ առևտրային դրամական փոխանցումները՝ մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել ահռելի տեմպերով: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալները: Այդ տվյալների համաձայն՝ անցած տարվա նոյեմբերին մասնավոր տրանսֆերների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 68.4 միլիոն դոլար, 2014 թվականի նոյեմբերին արձանագրված ավելի քան 910 միլիոն դոլարի դիմաց (նվազումը՝ 24 տոկոս): Սա հատկապես ուշագրավ է նրանով, որ 2014 թվականին մասնավոր տրանսֆերների ծավալը դրան նախորդած տարվա համեմատ արդեն իսկ նվազել է 35 տոկոսով: Այսպիսով, մասնավոր տրանսֆերների ծավալը երկու տարվա ընթացքում նոյեմբեր ամսվա կտրվածքով նվազել է ավելի քան 2 անգամ: Նշենք, որ մասնավոր տրանսֆերնհերի այսպիսի փոքր ծավալ չէր արձանագրվել անգամ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի ընթացքում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան