Bloomberg-ը 2016թ-ին Հայաստանում կանխատեսել է 2.5% տնտեսական աճ
Հեղինակավոր Bloomberg պարբերականը կանխատեսում է ներկայացրել 2016թ-ին երկրների տնտեսական աճի վերաբերյալ:
Փորձագետների գնահատմամբ՝ դիտարկված 93 երկրների շարքում անկում կանխատեսվում է Վենեսուելայում (-3.3%), Բրազիլիայում (-2.5%) Հունաստանում (-1.8%), Ռուսաստանում (-0.5%), Էկվադորում (-0.5%):
Պարբերականի հրապարակած ցուցակում տնտեսական աճի մակարդակով առաջատարները արևելասիական զարգացող երկրներն են՝ Հնդկաստան (7.4%), Վիետնամ (6.6%), Բանգլադեշ (6.6%), Չինաստան (6.5%), Շրի Լանկա (6.4%):
Bloomberg-ը 2016թ-ին Հայաստանի համար կանխատեսել է 2.5% տնտեսական աճ: Հարևան Ադրբեջանում աճը կկազմի 2.4%, իսկ Վրաստանում 3%:
Փորձագետները առանձնացրել են նաև 5 երկրներ, որտեղ 2016թ-ին ճգնաժամի հավանականությունը ամենաբարձրն է: Դրանք են Բրազիլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան, Թայվանը:
Նշենք, որ պարբերականի կանխատեսումը հիմնված է 2015թ-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին 93 երկրներում տնտեսագետների շրջանում անցկացված հարցումների վրա: