Standard Chartered. Նավթի գինը կարող է իջնել մինչև 10 դոլար
Բրիտանական Standard Chartered բանկի փորձագետները նավթի գների վերաբերյալ վատատեսական կանխատեսմամբ են հանդես եկել: Նրանց գնահատմամբ՝ մեկ բարել նավթի գինը կարող է ընկնել մինչև 10 դոլար: Փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք կարծում ենք, որ նավթի գները կարող են իջնել մինչև 10 դոլար: Շուկայի մասնակիցները նշում են, որ ամենինչ շատ հեռու է գնացել»,- ասված է փորձագետների զեկույցում:
Նշենք, որ այս շաբաթվա ընթացքում մի շարք այլ բանկեր ևս վատթարացրել են իրենց կանխատեսումները: Մասնավորապես՝ Morgan Stanley-ը կանխատեսել է նավթի գների անկում մինչև 20 դոլար: