Տոների ընթացքում 9611 կանչ է կատարել Շտապօգնությունը
«Շտապ օգնություն» ծառայությունը տոնական օրերին գերլարված է աշխատել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ առավելագույն կանչերը գրանցվել են հունվարի 7-ին՝ հատելով 900-ի շեմը:
Նրա խոսքերով՝ Ամանորի ընթացքում 9611 կանչ է կատարել Շտապօգնությունը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 830 կանչով ավելի է:
«Կանչերի արդյունքում 567 հոգի տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Թ.Ստեփանյանը:
Կանչերի մեծ մասը վերաբերել են սիրտանոթային և սուր շնչառական հիվանդություններին.
«Մեծահասակներրի դեպքում գրանցվել է 1659 կանչ, որից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց: 699-ը կանչ գրանցվել է երեխաների դեպքում, որից 104-ն են հիվանդանոց տեղափոխվել»:
Նրա խոսքերով՝ եղել են կանչեր, որոնք շտապօգնության ծառայության են դիմել միայն ստուգվելու համար:
«Հիմնականում դիմել են, որ բժիշկները գնան և թոքերի աշխատանքը ստուգեն»,-ասաց նա:
Կոտրվածքների վերաբերյալ էլ Թագուհի Ստեփանյանն ասաց, որ յուրաքանչյուր օր 3-10 կանչ է եղել, ընդհանուր առմամբ 70 կանչ է եղել:
Նա նաև ասաց, որ ի տարբերություն սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ կանչերի` տոնական օրերին նվազել են թունավորման դեպքերը: Ըստ նրա՝ սննդային թունավորման միայն երկու դեպք է եղել, ինչպես նաև ալկոհոլային թունավորման 64 դեպք է գրանցվել:
Ամփոփելով 2015 թվականը` Թ. Ստեփանյանը նշեց, որ 2014 թվականի համեմատ նախորդ տարի ավելի լարված են աշխատել. 2015 թվականի ընթացքում գրանցվել է 238 216 կանչ, ինչը 2014թ-ի համեմատ 5,2 տոկոսով ավելի է:
«Գերակշռողը սիրտանոթային հիվանդությունների կանչերն են եղել, հետո՝ շնչառական հիվանդությունները, ապա՝ տրավմաները»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա