Վերին շնչառական ուղիների սուր վարակների համաճարակաբանական իրավիճակը ԼՂՀ-ում
ԼՂՀ առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում:
Այս մասին Panorama.am-ին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունից, իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել է նաև հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես հիվանդների ժամանականին հայտնաբերման, արագ և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման գործընթացներում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների գրանցման և տեղեկատվությունը օպերատիվորոն առողջապահության նախարարություն հաղորդման վրա: Բժշկական անձնակազմերի զգոնությունը բարձրացնելու նպատակով նախարարության կողմից իրականացվող ստուգումներին զուգահեռ կատարվում են իրազեկման աշխատանք: Ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաններ: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում են ամենօրյա բակային համայցեր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2015թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացված մշտադիտարկման տվյալներով գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների նվազում:
Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ : 2016թ. հունվարի 11-ին դրությամբ ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332 -ը, որոնցից 275-ը մինչև 18 տարեկան են, հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը մինչև 18 տարեկան: Իսկ հոսպիտալացված հիվանդներից 21-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:
ԼՂՀ ԱՆ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ ևս չի գրանցվել:
Կլինիկական ցուցումով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա ուղարկված նմուշներից երեքում սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակն է հայտնաբերվել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան