Երևան-Ռոստով չվերթները հետաձգվել են
«Աէրոֆլոտ» և «Դոնավիա» ընկերությունների Երևան-Ռոստով չվերթները հետաձգվել են: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից:
«Ռիա Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ «Աէրոֆլոտ» ընկերությունը քամու հնարավոր ուժգնացման ու ձյունամրրիկի հետևանքով «Շերեմետևո» օդանավակայանից իրականացվելիք 14 չվերթ չեղյալ է հայտարարել: Չեն իրականացվել դեպի Վոլգոգրադ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Իրկուտսկ, Նովոսիբիրսկ, Պերմ, Ուֆա, ինչպես նաև հակառակ ուղղությամբ չվերթները:
Չեղյալ են հայտարարվել նաև դեպի Մինսկ, Ռիգա, Ստամբուլ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Փարիզ ու հակառակ ուղղությամբ չվերթները: Չեղյալ հայտարարված չվերթների ուղևորների տեղափոխումը կիրականացվի հետագա չվերթներով:
Ըստ աղբյուրի, փոփոխվել են Շերեմետևո օդանավակայանից դեպի Երևան, Աստրախան, Կրասնոդար, Թել-Ավիվ, Մինսկ, Վիլնյուս, Ռոստով, Վոլգոգրադ, Սամարա չվերթների իրականացման ժամերը: