Բաղդասարովին առաջարկվել է «Georgian Airlines»-ի փոխնախագահի պաշտոնը. «Հրապարակ»
«Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին վրացական «Georgian Airlines» ավիաընկերությունն առաջարկել է փոխնախագահի պաշտոնը։
««Արմավիայի» պարտքերի դիմաց վճարեցի «Միկա ցեմենտ»–ով։ Ամեն ինչ նոր էջից եմ սկսել»,– ասել է Բաղդասարովը «Newmag» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ բացահայտել է Հայաստանի առաջին ու միակ ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» սնանկացման բանաձևը։ 1996-ին ստեղծված «Արմավիան» 2013-ին ճանաչվել է սնանկ և դադարեցրել գործունեությունը։
«Ուշագրավ է, որ ընկերության վատ սպասարկման ու բարձր գների պատճառով հայերը վերջին տարիներին գերադասում Էին թռչել «Georgian Airlines»–ի ինքնաթիռներով։ Թեպետ «Արմավիայի» սնանկացման մասին հակասական լուրեր կան, մասնավորապես ասում են, որ գործարարը սնանկացավ նախկին վարչապետի մասին «հետևից» խոսելու համար, բայց փաստ է, որ դա սխալ կառավարման հետևանք Էր։ Այնպես որ, մեր հարևանները կամ սեփական ձեռքով «սարքելու են իրենց գլխին», կամ ապացուցելու են, որ Բաղդասարովի վատ մենեջմենթի մասին խոսակցություններն անհիմն են»,-մեկնաբանել է «Հրապարակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան