Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում և ՀՀ-ում
Այսօր ժամը 06.39-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 48.440:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում և Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ: