Deutschlandfunk ռադիոկայանի լրագրողի ռեպորտաժը ԼՂՀ մասին
Գերմանական Deutschlandfunk ռադիոկայանը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որտեղ լրագրող Սվեն Տյոնիգեսը պատմել է իր ճանապարհորդության, ստացած տպավորությունների, տուրիստական գրավչության և պատմության մասին, աշխարհագրական և բնական պայմանների, բնակչության կազմի, ղարաբաղյան պատերազմի, ինչպես նաև անկախության հռչակման մասին:
Ռեպորտաժում խոսվում է նաև զբոսարշրջային ռեսուրսների և հնարավորությունների մասին` բնական բարենպաստ պայմանների, հարուստ բնության, հնագիտական հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների առատության մասին:
Նշենք, որ ռեպորտաժում լրագրողը որակել է որպես Լեռնային Ղարաբաղ, իսկ հանրապետություն բառը օգտագործել է «ինքնհռչակի» հետ։
Լրագրող Սվեն Տյոնիգեսը ռեպորտաժում պատմել է նաև Ստեփանակերտ կատարած այցելությունից, անդրադարձել է Շուշի քաղաքի պատմագիտական, մշակութային և քաղաքակրթական նշանակությանը, և ինչն է հետաքրքիր՝ նույնիսկ տեղեկացնում է (առանց աղբյուր նշելու) բանակի թվի մասին։
«Որպեսզի այս ամենն այսպես էլ մնա, դրա համար հոգ է տանում 30 հազար զինվոր ունեցող բանակը, ինչը 100 հազար բնակչի հաշվով բավական պատկառելի թիվ է կազմում: Իրական գոյություն ունեցող բանակը փոքրիկ պետության անվտանգության գլխավոր գրավականն է: Մնացած պետական ինստիտուտները քիչ ասելիք ունեն»,- ասված է ռեպորտաժում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան