Իշխանությունների արհամարհանքը թոթափելու համար Արմեն Երիցյանը երկրից հեռացել էր. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ վերջին ժամակահատվածում լարվել են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ մարզպետների հարաբերությունները: Բանն այն է, որ մարզպետները վերջին ժամանակահատվածում սկսել են գործել ինքնուրույն և իրենց որոշումների մասին տեղեկացնել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առանց Երիցյանի գիտության:
Թերթի տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի առաջացրած «սթրեսն» ու իշխանությունների արհամարհանքը թոթափելու համար Երիցյանը երկրից հեռացել էր Ամանորի տոներից տևական ժամանակ առաջ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: