Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը 2016 թվականին ներկայացնելու է երկու մասշտաբային միջազգային նախագիծ. Լոնդոնի Դիմանկարի ազգային պատկերասրահի և Վատիկանի թանգարանների հետ կազմակերպելու է Հովհաննես Այվազովսկու և Ֆեոդոր Ռոկոտովի հետահայաց ցուցադրությունները, նաև բացահայտելու է թանգարանային գաղտնիքները «Հին կտավների գաղտնիքները» ցուցահանդեսում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Թանգարանային ամենամեծ նախագծերից մեկը Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն է (հուլիս-նոյեմբեր), որտեղ ներկայացվելու է նկարչի առավել հայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Ծիածան» և «Սև ծով» կտավները՝ Տրետյակովյան պատկերասրահից, «Իններորդ ալիք» և «Ալեկոծություն» կտավները՝ ռուսական թանգարանից:
Ցուցահանդեսնում ներկայացվելու է Այվազովսկու 100 կտավ և 50 գրաֆիկական ստեղծագործություն, ներառյալ երբեք չցուցադրված «Կովկասի ափերի մոտ» կտավը:
Ավելի վաղ՝ փետրվարից ապրիլ, ցուցադրվելու են հայտնի դիմանկարիչ Ֆ.Ռոկոտովի կտավները:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Հ.Այվազովսկին թողել է 6000-ից ավելի ստեղծագործություն։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին