
Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին հաղորդում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: