Պաբլո Պիկասոյի թոռնուհին 10 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառում է պապի ստեղծագործական ժառանգությունը
Պաբլո Պիկասոյի թոռնուհին Sotheby's աճուրդային տանը վաճառքի է հանելու պապի ավելի քան 180 նկար և քանդակ, որոնք պահվում են Պիկասոյի արվեստանոցում և մինչ այժմ երբեք չեն ներկայացվել հանրությանը: Մարինա Պիկասոն մտադիր է 10 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ աշխատանքների համար: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Ցուցանմուշների արժեքը տատանվելու է 4-180 հազար ֆունտ ստեռլինգի միջև: 65-ամյա Մարիա Պիկասոն նկարչի ավագ որդու դուստրն է: Նա ժառանգություն է ստացել 10 հազար առարկա: 2015-ի հունիսին աճուրդում վաճառել է 126 կերամիկական աշխատանք՝ ստանալով 12,3 միլիոն ֆունտ ստեռլինգ:
«Սա իմ պատմության մի մասն է, և ես ուզում եմ, որ այս առարկաներն ըստ արժանվույնս գնահատվեն: Աճուրդներում հիմա գները լավ են»,-նախորդ շաբաթ The Wall Street Journal-ի հետ զրույցում խոստովանել է նա:
Վաճառքը կկայանա Լոնդոնում փետրվարի 5-ին: