«Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Այս մասին նշված է ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը հայտարարության մեջ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
«1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ 2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել և պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։
Ի պատասխան այս բանաձևի` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որով հավաստիացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո:
2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։ Իսկ 2015թ․ հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը և ապահովել դրա պահպանումը ապագա սերունդների համար:
Նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողը ազգի թշնամին է։ Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին»,- նշված է ճարտարապետի հայտարարության մեջ:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
- «Զվարթնոց»-ի Կլոր մասնաշենքը կընդգրկվի՞ պահպանվող հուշարձանների ցանկում, թե՞ «սև ձեռքը» կքանդի այն
- Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
- Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
- «Զվարթնոցի» Կլոր շենքի քանդման դեմ էլէկտրոնային ստորագրահավաք է սկսվել
- Ճարտարապետ. «Զվարթնոց»-ի հին շենքն ուղղակի խնամքի կարիք ունի
- «Զվարթնոցի կլոր շենք»-ի հետ կապված ՀԽ-ն իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների առաջարկները
- Մինասյան. Զվարթնոցի հին մասնաշենքը քանդելու կառավարության որոշում չկա
- ՀԽ-ն չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ
- Կարծիքներ Զվարթնոցի Կլոր շենքը քանդելու որոշման շուրջ
- «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հաստատ կքանդվի. Արտյոմ Մովսեսյան
- 101,1 մլն դոլարի ներդրում՝ Զվարթնոցում, վարչապետը կողմ է հին մասնաշենքի ճարտարապետական ժառանգությունը պահպանելուն
- Ուղերձ. Ծածկած շուկայի դառը փորձից ելնելով՝ հսկողության ռեժիմ սահմանել «Զվարթնոցի» հին մասնաշենքի մոտ
- Քաղավիացիայի վարչությունը դրական եզրակացություն է տվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու հարցը ներառող մաստեր-պլանին
- «Զվարթնոցի» հին շենքի մասին ևս մեկ անձնական կարծիք. Արտյոմ Մովսեսյան
- Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»
- Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոց»-ի հին շենքը հնարավոր է ամրացնել, ժամանակին առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ
- Անահիտ Թարխանյան. «Զվարթնոցի» հին շենքի երեսպատումը բարբարոսաբար քանդվել է, բայց շենքը սեյսմակայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան