Իրանի 30 միլիարդ դոլար ակտիվներն ապասառեցվում են
«Իրանի 30 միլիարդ դոլար ակտիվներ մի քանի օր անց կապասառեցվեն»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ ԻԻՀ կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆը տեղեկացրել է, որ միջուկային համաձայնության կատարումից անմիջապես հետո չեղարկվելու են Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, և արտասահմանում Իրանի 30 միլիարդ դոլար ակտիվներն առաջիկա շաբաթվանից փոխանցվելու են Իրանի կենտրոնական բանկին:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին «Էյթեմադ» օրաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մի քանի օր անց միջուկային համաձայնություն արդեն կսկսի գործել: