Կիմ Չեն Ինն անձամբ է պարգևատրել ջրածնային ռումբի ստեղծողներին
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ պարգևատրել է ջրածնային ռումբի ստեղծողներին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Նա շնորհակալություն է հայտնել գիտնականներին, տեխնոլոգներին և պաշտոնատար անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ջրածնային ռումբի առաջին հաջող փորձարկման գործում:
Հիշեցնենք, որ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը հունվարի 6-ին հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Կիմ Չեն Ինն ասել էր, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառնալիքի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային զենքի փորձարկումը վախեցրել է Հարավային Կորեային և ՄԱԿ-ի ԱԽ-ին
- Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին