Միայն հատուկենտ նախարարներ են համոզված՝ մնալու են իրենց պաշտոններին. «Հրապարակ»
Կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ահուդողի մեջ են պահում գործադիրի ներկայացուցիչներին ու մարզպետներին: Միայն հատուկենտ նախարարներ են հանգիստ, որ համոզված են՝ մնալու են իրենց պաշտոններին․ Դավիթ Հարությունյան, Վաչե Գաբրիելյան։ Մյուսներն սպասում են ամենաանսպասելիին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ հատկապես վճռված է էկոնոմիկայի և մշակույթի նախարարների հարցը. նրանք կհեռանան: Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Սուրբ ծնունդը նշանավորել է աշխատակազմին ուղղված հաղորդումով: Ղահրամանյանն անտրամադիր ու նյարդային տեսքով ներկայացել է մարզպետարան և հայտնել, որ «գնում է վաստակած հանգստի»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան