Մեդվեդևը կոչ է արել տնտեսության ոլորտում պատրաստվել ամենավատին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել պատրաստվել շուկայում նավթի գների անկման հետ կապված պատրաստվել տնտեսական ոլորտի վատ սցենարին: Այս մասին նա հայտարարել է Գայդարի համաժողովի շրջանակներում: Գրում է «Գազետա. ռու»-ն:
«Կուտակած պաշարները թույլ են տվել հավասարակշռել ընթացիկ տարվա բյուջեն, սակայն եթե նավթի գները հետագայում էլ շարունակեն նվազել, ապա պետական բյուջեի չափերը պետք է հստակեցվեն: Սա պետք է հասկանալ և պատրասվել վատթարագույնին»,-ասել է նա:
Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ ներկա պահին անհրաժեշտ է ընտրել բյուջեի օպտիմալացման առավել արդյունավետ տարբերակ:
«Մեր քաղաքականության հիմնական սկզբունքը պետք է նախկինը մնա. պետք է կրճատել բյուջետային ծախսերը, նվազեցնել պետական ապարատի ծախսերը»,-հայտարարել է Ռուսաստանի վարչապետը:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ն երբեք չի առնչվել այնպիսի հզոր տնտեսական մարտահրավերների, ինչպիսին ներկայումս է: