Հասարակություն 18:18 14/01/2016 Տարածաշրջան

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Երիտասարդ հային ուղղակի նետեցին գնացքի տակ»

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կնարկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստակաների` ոճրագործության մասին վկայությունները:

Այս վկայությունների հիման վրա սեղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որտ ներկայացվել էր մեկ տարի առաջ:


«Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Օլեգ Պետրոսյան. Բաքվում բնակվում էր սկզբից Մոնտինոյում, իսկ հետո Ահմեդլի ավանում:

«Բաքվում ապրում էի 58 թ.-ից, սովորել եմ Ինգլաբ փողոցում գտնվող №200 դպրոցում` հայկական գերեզմանատան մոտակայքում: Աշխատում էի Բաքվի «Ռադիոշին» արտադրական կմիավորման փորձարարական արտադրամասում: Երբ տեղի ունեցան Սումգայիթյան իրադարձությունները, շոկ էր: Ընդ որում` փոխադարձ շոկ` ոչ միայն հայերի համար: Իրադարձությունների մասին տեղեկացա աշխատավայրում:  Իմ աշխատատեղը արտադրամասի ղեկավարի աշխատասենյակը սահմանազատող միջնապատի մոտ էր: Ինժեներ –տեխնոլոգներից մեկը` Յաշար Բաբաևը, ապրում էր Սումգայիթում: Այդ օրը նա ուշացել էր աշխատանքից, և երբ եկավ, երեք վարպետները և արտադրամասի ղեկավարը հանկարծ փակվեցին այդ փոքր սենյակում և սկսեցին բուռն ինչ-որ բան քննարկել: Ես ամեն ինչ լսում էի:

Բաբաևը պատմում էր այն մասին,  թե ինչ էր կատարվում Սումգայիթում: Խոսում էր սպանությունների, ջարդերի, այն մասին, որ ոմանց սպանում էին կացնով, իսկ մյուսներին` այրում: Մարդու հավատը չէր գալիս, ուղեղի մեջ չէր տեղավորում`նույնիսկ ադրբեջանցիների մոտ: Սակայն մեր կյանքը այդ պահից բաժանվեց երկու մասի`դրանից առաջ և դրանից հետո: Սկզբում,իրականում, ադրբեջանցիները`հարևանները, գործընկերները, ուղղակի ծանոթներն որոշակի մեղքի զգացում ունեին, դա փաստ է: Սակայն հետո ամեն ինչ փոխվեց: Բաքվում սկսված իրադարձությունների ազդակը տրվեց 1988 թ հունիսի 18-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի նիստում, երբ Գորբաչովը, կոպտորեն ընդհատելով ելույթ ունեցող  Հենրիխ Իգիթյանին, հայտարարեց. «Իսկ Դուք ընդհանրապես գիտեք թե ի՞նչ բան է Ցեղասպանությունը», և հավելեց.«Իսկ Դուք մտածել ե՞ք թե ինչ կարող ա պատահել Բաքվի` ազգությամբ հայ երկուհարյուր հազար բնակիչների հետ»:

Իսկ հոտո հրապարակում սկսվեցին ցույցերն ու հանրահավաքները: Քաղաքում ուժեղ լարվածություն էր զգացվում: Ես դրա հետ անմիջականորեն բախվեցի 1988 թ դեկտեմբեի 2-ին, երբ աշխատելը գործնականում դարձավ անհնարին: Մեզ`հայերիս, հրավիրեցին կուսակցական բյուրո և առաջարկեցին արձակուրդ գնալ`նշելով, որ այս ամենը, ըստ երևույթին, շուտով կավարտվի: Կինս աշխատում էր նավատորմի սպաների տանը և պետք է արձակուրդ ձևակերպեր: Մեր փոքր երեխային նա իր հետ աշխատանքի էր տարել: Ես գնացի նրանց երևից: Հասա քաղաքի կենտրոն, տեսնում եմ`երկաթգծի վարչության մոտ բազմություն է հավաքված: Բոլորը այս ու այն կողմ են վազում, ավտոբուսները չեն աշխատում, փոքր մասնավոր ավտոբուսները (ալաբաշները) լեփլեցուն են: Ես մի կերպ նստեցի, զգում եմ, որ արդեն անհրաժեշտ է գաղտնապահություն: Հասանք մինչև Բաիլովի փողոց: Խոսակցությունները միայն մեկ բանի մասին էին.«Տեսեք, շուտով բոլորին կվռնդենք, բոլոր բնակարանները մերը կլինեն» և այսպես շարունակ:

Հանդիպեցի կնոջս և երեխայիս: Երեկոյան ժամը 8-ի մոտակայքում երեքով իջանք մետրո: Գնացք նստեցինք: Կինս տղայիա հետ նստեց վերջին դռան մոտ, ես կանգնեցի նրանց առջև, պատուհանի դիմաց: Կողքին նստած էր բավական բարեկիթ տեսքով 50-ին մոտ տղամարդ: Վագոնը լեփլեցուն էր: Հանկարծ կայարաններից մեկում վագոն ներխուժեցին մի խումբ ջարդարարներ`գոչելով .«Այ Դուք, բաքվեցիներ, այստեղ նստած եք, իսկ մեզ այնտեղ մորթում են»: Ձեռքերով իրենց վրա էին ցույց տալիս, թե իբր ինչպես են մորթում, իսկ հետո ասում. «Պատրաստեք անձնագրերը, կտեսնենք, թե ովքեր են այստեղ հայեր»: Փակ տարածք է, ո՞ւր փախչես: Այդ ժամանակ գնացքը կանգ առավ «Նարիմանովո» կայարանում: Ես դեմքով կանգած եմ դեպի պատուհանը և նայում եմ կառամատույցին: Այդ նույն, առաջին դռնով հանկարծ մի երիտասարդ տղա է ներխուժում և արագ քայլելով գնացքի երկայքով գալիս է իմ կողմ...

Արդեն 26 տարի է անցել, իսկ այդ դեմքը դեռևս իմ աչքերի առաջ է`երիտասարդ գեղեցիկ տղա, որն ինչ-որ բանով նման էր Խորեն Աբրահամյանին`«Առաջին սիրո երգը» ֆիլմում: Նա շարժվում է շատ արագ, համարյա վազելով, իր ետևից մի խումբ մարդիկ, ամենաքիչը քսան հոգի: Իմ աչքերի առաջ հասնում են նրան, շրջապատում: Տղայի գլուխը անհետանում է և նրանք սկսում են կոխկրտել նրան:  Իսկ հետո`ինչպես կինոխրոնիկայում`հայտարարում են, փակում դռները գնացքը շարժվում է և հենց այդ ժամանակ լսվում է մյուս կողմում ժամանող գնացքի ազդանշանը: Եվ կարծես հրամանով ամբոխը նետվում է դեպի հակառակ կողմը, հենց կառամատույցի ծայրամաս…

Կարծում եմ, այդ երիտասարդ հային ուղղակի նետեցին գնացքի տակ: Եվ մի միտք այսքան տարի տանջում է ինձ. նա այդ երեկո չվերադարձավ տուն: Եվ հարազատները, հնարավոր է, նույնիսկ չգիտեն թե ինչ է պատահել նրա հետ, անգամ կարող է հույս ունեն, որ նա ուղղակի կորել է…

Ես տեսածից տպավորված շշմած կանգնած էի (կինս պատուհանին մեջքով էր նստած և ոչնիչ չէր տեսել) …տենդագին մտածում էի, թե ինչ անել: Այս մարդիկ շարժվում են վագոնով, ստուգում են անձնագրերը, որոնում են հայերին: Մոտենում են մեզ: Միակ բանը, որ եկավ մտքիս` պետք է դուրս գալ: Իսկ նրանք արդեն մեզնից երեք քայլ հեռավորության վրա են, վագոնը լեփլեցուն է: Գնացքը մոտենում է կայարանին, ես ասում եմ «դուրս ենք գալիս», առաջ եմ թողնում երեխային ապա կնոջս, ստիպված ենք խցկվելով անցնել ուղևորների ամբոխի միջով: Այդ մարդիկ արդեն ինձնից մեկ մետր հեռավորության վրա են: Այստեղ մի տարեց ռուս կին, դիմում է նրանց. «Տղաներ, ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուզում»: Իսկ նրանք իրեն «Բերանդ փակիր մայրիկ, քեզ ոչ ոք ձեռք չի տալիս»: Արդեն կանգառ է, դռները բացվել են, մենք արդեն ելքից կես մետր հեռավորության վրա ենք և հանկարծ կնոջս կողքը նստած «բարեկիրթը» գոչում է. «Հայեր են, հավածե՛ք նրանց»: Վայրկենապես աշխատեց ամբոխի բնազդը և այդ ժամանակի հոգեբանական պահը` այդ զանգվածային շիզոֆրենիան: Մեր գլխին սկսեցին հարվածներ տեղալ: Վագոնի դռները բացվել են, սակայն ամբոխը փակել է մեր ճանապարհը` ո՞ւր գնալ: Այդքան հեշտ դուրս չես գա, ամբոխը ցանկանում ներխուժել վագոն ակնոցներս փշրվել են, գլխարկս ինչ-որ տեղ է թռել: Ես ոտքով սեղմում եմ դեպի ետ, կարող է ինչ-որ մեկի փորին, հետո իմ երկրորդ ոտքն է գնում նույն ուղղությամբ ` ճեղքելով ամբոխը դեպի դուրս եմ հրում կնոջս: Նրան որդուս հետ դուրս թողեցին`ամեն դեպքում կին և փոքր երեխա է: Իսկ ես վայր եմ ընկնում քանի որ հենման կետ այլևս չունեմ: Հարվածները շարունակում են տեղալ: Եթե ես ուղղահայաց կանգնած լինեի, ես այնտեղից դուրս չէի գա: Հայտնվելով հատակին` ոտքերի արանքում, այնտեղ, որտեղ տարածությունը մի փոքր ավելի շատ է, քան վերևում, ես պարզապես սողում եմ ոտքերի արանքով և դուրս եմ գալիս կառամատույց…Մեզ ծեծող և հետապնդողներից ոչ ոք չկարողացավ դուրս գալ իմ ետևից: Դռները փակվեցին , գնացքը շարժվեց, իսկ մենք երեքով անմիջապես թաքնվեցինք սյուների ետևում: Ես նրանց ասացի` կանգնեք, մի շարժվեք, մի շնչեք, ոչ մի ձայն…Հրաշք է, որ մեր տղան այս ամբողջ ընթացքում նույնիսկ չլացեց: Թաքնվեցինք: Երկու ռուս սպա կանգնած էին մատակայքում, 4-5 մետր հեռավորության վրա: Կինս ասաց.« Ես կգնամ նրանց մոտ...» Ես.«Կանգնի՛ր, ուշադրություն մի գրավի՛ր»: Այնտեղ դեռևս մի քանի մարդ կար: Նա չլսեց, գնաց և ասաց.« Օգնեք մեզ, մեզ քիչ էր մնում սպանեին»: Իսկ նրանք իրեն`բարձացեք աստիճաններով, այնտեղ ոստիկանության բաժանմունքն է: Մենք բնականաբար ոչ մի տեղ չգնացինք, մոտ 30 րոպե կանգնեցինք այդ սյան մոտ, քանի դեռ մի քանի գնացք չանցավ և եկավ շատ թե քիչ դատարկը:  Մենք կամացուկ նստեցինք վագոն, հասանք միջև մեր կայարան, որտեղից երթուղային տաքսով հասանք տուն: Վերջ, մենք այլևս դուրս չեկանք տանից, մինչև հայրս և նրա ընկերները 1988 թ դեկտեմբերի 7-ին մեզ համար գնացքի տոմսեր չճարեցին:

Այս ամբողջ ընթացքում մեզ հեռախոսով անընդհատ պատմում էին վառված մեքենաների, ծեծված մարդկանց մասին... Դեկտեմբերի 7-ին, ընկերս եկավ և տարավ մեզ մինչև կայարան: Կայարանը շրջափակված էր, հայերից բացի ոչ ոքի կառամատույց չէին թողնում: Ընկերս փորձեց անցնել ինձ հետ, սակայն ոստիկանությունը կանգնացրեց նրան: Նա սակայն պնդեց, թե մինչև մեզ գնացք չնստեցնի, չի հեռանա: Ճեղքեց, նստեցրեց մեզ, վագոնում խորհրդային բանակի զինվորներն էին: Հենց այս կերպ մեզ ուղարկեցին Երևան…

Իսկ 1989 թ. ես վերադարձա Բաքու, հենց այդ նույն ժամանակ: Մեկ տարի էր անցել, մտածեցինք, որ այնտեղ արդեն անդորր է և պետք է մի բան անել իրերի և բնակարանի հետ: Հեռուստացույց էի միացնում, դիտում:  Մոլագարների ամբոխներ:

Մի խոսքով իրավիճակը նախկինի պես մղձավանջային էր և ես կարծում եմ, որ այն ինչ տեղի ունեցավ 1990թ հունվարին, կարող էր կատարվել 89-ի դեկտեմբերին, սակայն վախն առ այն, որ ջարդերից անմիջապես հետո պետք էր գնալ Մոսկվա, զսպում էր նրանց:  Սակայն, ինչպես պարզվեց, ոչ երկար ժամանակով:  Այս`երկրորդ անգամ, մեզ բերեցին օդանավակայան 90 թ. հունվարին, և միայն այստեղ մենք իմացանք, որ արդեն երրորդ օրն է, ինչ ջարդեր են տեղի ունենում: Հենց օդանավակայանի դահլիճում խարույկների մոխրակույտեր էին: Ասում էին, որ այստեղ ծեծում են հայերին, խլում են իրենց իրերը և այրում: Խարույկների այս հետքերը ես տեսել եմ իմ աչքով:…Սակայն, միևնույն է, մենք ստիպված նստած սպասում էինք ինքնաթիռների, բայց դուրս պրծնելու հույսերը բավական աղոտ էին:  Պարզապես արդեն վերադառնալու տեղ չկար: Ստիպված էինք սպասել 10 ժամ, հետո հանկարծ վերադարձրին ինքնաթիռը, կարծեմ Սվերդլովսկ, հատուկ որպեսզի տանեն հայերին: Ինքնաթիռի հրամանատարը բառացիորեն  օդանավի մեջ այնքան մարդ էր խցկել, որ մենք թռչում էինք ինչպես ավտոբուսում`խիտ-խիտ կանգնած նստածների գլխավերևում: Հենց այսպես երկրորդ անգամ ինձ հաջողվեց փախչել Բաքվից:

Մեն ընտանիքը, կա՛մ հումորով կա՛մ դառնությամբ ես անվանում եմ ժառանգական փախստական: Մորական և հորական կողմից իմ տատերն ու պապերը Կարսից են, Հայոց Ցեղասպանության տարիներին 1915-1916թթ նրանք ստիպված էին փախչել այդտեղից: Մորս ծնողները հաստատվեցին Մայկոպում, հորս ծնողները` Կրասնոդարում: 1950 թ. հորս ընտանիքը աքսորեցին Կրասնոդարից: Նա այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր:  Նրանց աքսորեցին Ղազախստան, Կուստանայ, որտեղ նրանք բնակվում էին ինչ-որ խուլ ավանում: Այստեղից նրանք վերադարձան Երևան: Այնպես է ստացվել, որ մենք բոլորս փախստականեր ենք, տատս առաջին սերնդի, հայրս`երկրորդ, ես`երրորդ, իսկ իմ երեխաները, ստացվում է արդեն չորրորդ սերդի փախստականներ են:

Սան-Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, 2014 թ. մարտի 31»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}