Նախ սպանել միջի քաղքենուն
Հ1Ն1, թե ընդամենը գրիպի սեզոն։ Ինչ ընտրի համաճարակաբանը, ում ասում են՝ խուճապ չտարածեք, ու ընտրում է՝ սովորական գրիպ է։
ՀՀ ԱՆ-ն հանրայնացնում է թվեր՝ այսօր սուր շնչառական հիվանդությունից մահացել են ևս երկու հոգի, ու շտապում է ավելացնել՝ հիվանդությունը նահանջում է։ Սա էլ ԱՆ-ի ընտրությունն է։
Հիվանդանոցները ընտրում են ներքին կարանտինը։ Նոր տերմինը ես եմ հնարել՝ ներքին կարանտին։ Այլընտրանք չունեն, երբ «հիվանդությունը նահանջում է», բայց իրենք էլ բժիշկ են, հասկանում են, որ քայլեր է պետք ձեռնարկել։
«Կոսմետիկա, թե դիմակներ»,-մտածում են պարմանուհիները ու փողոց դուրս գալու համար ընտրում են «բաց» գեղեցկությունը։
«Դիմակ, թե ես տղա եմ»,-մտածում են տղամարդիկ ու որոշում են թրաշոտ դեմքերը չթաքցնել ոչնչով, որովհետև՝ տղամարդը պիտի գրիպից չվախենա, թուրքին էլ չուրախացնի։
Բաքվի ջարդեր, Գյումրիի ընտանիքի սպանություն, գումարներ սահմանային գյուղերին, թե Հին նոր տարի,-մտածում է Երևանի քաղաքապետարանը ու ընտրում տոնը։ Տոնելը պարտավորություն է, փողոց մաքրելը՝ ոչ։ Սա էլ քաղաքապետարանի ընտրությունն է։
Համաճարակաբանները խորհուրդ են տալիս մարդաշատ տեղերում չհավաքվել, իսկ քաղաքապետարանը Հրապարակում համերգ է կազմակերպում։ Հիմա՝ առողջությո՞ւն, թե՞ գլամուռ, ինչ ընտրի ազգս։
Կուզեի բոլոր դեպքերում ժուժկալությունը ընտրեր։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան