ԱՆ. Պոլիկլինիկաներում վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում
Բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և վերջիններս բեռնաթափելու նպատակով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը, ուր վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ է կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել դեղերով ապահովվածության գործընթացին:
Կարևորվել է բուժումը ճիշտ ընթացակարգերով և սահմանված նորմատիվներով իրականացումը: Նախարարը հանձնարարել է հատկապես հղիների, ինչպես նաև ապաքինված հիվանդների, երեխաների նկատմամբ սահմանել հսկողություն, իրականացնել համայցեր:
ԱՆ-ից հավաստիացնում են, որ ամբուլատոր ցանցը ևս ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղերով:
Հարակից հրապարակումներ`
- H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ
- Մահացել է երեխա, որի մոտ բացի քաղցկեղից հաստատվել է նաև H1N1
- Երկրում համաճարակ չկա. Առողջապահության նախարարություն
- H1N1 վիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում 8 հիվանդ ունենք. Արա Ասոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա