ՍԱՊԾ. Վերջին անգամ Թուրքիայից կաղամբ է ներկրվել անցած տարվա ապրիլին
Ռոսսելխոզնադզորը Կրասնորդարի շրջանում Թուրքիայից ներկրված վարակված 39. 39 տոննա կաղամբ է հայտնաբերել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, բանջարեղենը վարակված է եղել կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով: Նշվում է, որ կաղամբը ընդգրկված չէ Թուրքիայից ներկրվող արգելված սննդամթերքների ցանկում:
Հաշվի առնելով, որ Հայաստանը Թուրքիայից մեծ քանակությամբ բանջարեղեն է ներկրում, Panorama.am-ը ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունից հետաքրքրվեց, արդյոք հարևան երկրից կաղամբ ներկրվում է Հայաստան:
Ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ Թուրքիայից վերջին անգամ 150 կգ կաղամբ ներկրվել է անցած տարվա ապրիլին:
«Հայաստանում Թուքիայից ու Պակիստանից ներմուծվող մթերքը համարվում է բարձր ռիսկ ունեցող»,-ասաց Ն. Առաքելյանը:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015-ի ապրիլի 1-ից Թուրքիայից և Պակիստանից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղենը պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության։
Ընդ որում՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները բացի բուսասանիտարական հսկողությունից կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության և այդ թունավոր նյութերի առկայության դեպքում այդ մթերքների ներկրումը կարգելվի:
Հարակից հրապարակումներ`
- Արգելվել է թռչնամիս ներկրել Թուրքիայից
- «ՍԱՊԾ-ն սխալի մասին ինքնախոստովանություն է արել»
- Ջերմոցային տնտեսություն ենք զարգացնում, բայց հարևաններից մեծ քանակությամբ լոլիկ ու վարունգ ենք ներմուծում
- Չգիտենք, որտեղ արտադրված բանջարեղենն ենք ուտում
- Սահմանային հսկողություն. «Կարծում եմ հաղորդագրության հեղինակն էլ է վստահ, որ կամք չկա»
- Թուրքիայից բերված սննդամթերքը սահմանային հսկողության չի ենթարկվում. «Իրավասություն կա, կամք չկա»
- «Բա ամոթ չի՞ մեզ, որ պոմիդոր ենք ներկրում Թուրքիայից». Արցախի իշխանությունները բնակեցնում են Արաքսի ափը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան