Կալաձե. Գազպրոմը առաջարկում է ավելի էժան գազ, քան Ադրբեջանը
Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Գազպրոմը առաջարկում է Վրաստանին ավելի էժան գազ, քան Ադրբեջանը: Փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:
Նրա խոսքով՝ ռուսական գազ գնելու դեպքում Վրաստանը կկարողանա բալանսավորել գազի պակասուրդը, որը չի կարողանում լրացնել SOCAR-ը:
«Ես առայժմ թիվ չեմ հրապարակի, բայց կարող եմ ասել, որ ռուսական գազը ավելի էժան է, քան առաքվող ադրբեջանականը: Այդ գինը մրցակցային է և մենք բաց կերպով ներկայացրել ենք SOCAR-ին, որպեսզի ադրբեջանական գործընկերները իմանան, թե ինչ առաջարկ ենք ստացել: Վաղը լինելու է հանդիպում SOCAR-ի ղեկավարության հետ, որից հետո հայտարարություն կանենք»,- հայտարարել է Կալաձեն:
Նախարարի խոսքով՝ SOCAR-ը չի կարողանում բավարարել Վրաստանի պահանջարկը, որը կապված է գազատարի ցածր թողունակության և գազի սեզոնային սպառման հետ:
«Այսօր Վրաստանը սպառում է տարեկան 2.5 մլրդ խմ գազ, որը 38%-ով ավելին է քան 2012թ-ի ցուցանիշը: 2015թ-ի սպառումը 2014թ-ից ավելի է 19%-ով: Ադրբեջանից եկող գազատարի թողունակությունը թույլ չի տալիս լրացնել օրական պակասուրդը»,- հայտարարել է Կալաձեն:
Կալաձեն խոսել է նաև Հայաստան առաքվող գազի տրանզիտի վճարը գումարային տեսքով ստանալու մասին: Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը կհամաձայնի և այսուհետ կվճարի ոչ թե գազի տեսքով, այլ դրամական արտահայտությամբ:
Այն հարցին, արդյոք այդ դեպքում Ռուսաստանը չի փորձի Հայաստան գազ առաքել Իրանից, և Վրաստանը կորցնի իր տրանզիտ նշանակությունը՝ Կալաձեն նշել է, որ դրա մասին քննարկվել է ռուսական կողմի հետ, ընդունված պրակտիկա է և աշխարհում ոչ մի երկիր գազով չի վճարում՝ հույս հայտնելով, որ Գազպրոմը կհամաձայնվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան