Վահան Շիրխանյանը որպես մեղադրյալ հարցաքննվել է. «Իրավունք»
ԱԱԾ-ի վնասազերծված հանցավոր խմբի հետ համագործակցության, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար կալանավորվել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
«Իրավունքը» նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանից պարզել է՝ արդյոք բացի մեկ հարցաքննությունից, քննչական այլ գործողություն կատարվե՞լ է:
«Նրան հարցաքննել են որպես կասկածյալ, ապա՝ մեղադրյալ: Քննչական այլ գործողությունները չեն արվել: Իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը: Որևէ փաստ չի ներկայացվել, որ պրն Շիրխանյանը որևէ կերպ մասնակցել է հանցավոր խմբի գործունեությանը կամ ինչ-որ գործողություն է կատարել»,- պատասխանել է փաստաբանը:
Ստեփան Ոսկանյանը բողոքարկել էր իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա տարիքը, առողջական խնդիրները, նրան առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն Առաջին ատյանի դատարանը մերժել էր այն:
«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, սպասում ենք պատասխանի»,-մանրամասնել է փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան