Ուորլիք. Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյնս Ուորլիքը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը՝ նշել է, որ լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը և իրենք հավատացած են, որ կողմերը հասկանում են դա:
«Երկու նախագահներն իրենք հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են։ Հույս ունենք, որ 2016թ.-ին հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել, դադարել բռնություն գործածել և խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում, վնասում է նախագահների՝ խաղաղության ընդհանուր նպատակը»,- նշել է Ուորլիքը՝ պատասխանելով աղբյուրի հարցին: