Վալկեն հեռացվել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՖԻՖԱ-ն հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Ժերոմ Վալկեի հեռացման մասին: Պաշտոնյան կասկածվում է աշխարհի 2014 թ. առաջնության հանդիպումների տոմսերի անլեգալ վաճառքի մեջ, սակայն չի ընդունում իր մեղքը: Սեպտեմբերին նա ազատվեց պարտականությունների կատարումից, իսկ հոկտեմբերին 90 օրով զրկվեց ֆուտբոլային ցանկացած գործունեություն իրականացնելու իրավունքից: Հունվարին նրա որակազրկումը երկարաձգվեց 45 օրով, որից հետո ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը գործ հարուցեց ֆրանսիացու նկատմամբ:
Ավելացնենք, որ այժմ նրա պարտականությունները կկատարի Մարկուս Կատներուն, ով Վալկեի որակազրկումից հետո ժամանակավորապես կատարում էր նրա պարտականությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում