Առողջություն 14:05 13/01/2016 Հայաստան

Աշոտ Դավիդյանց. «Սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է»

Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա, սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  համաճարակաբան Աշոտ Դավիդյանցը:

Ըստ նրա՝ «համաճարակ» բառը պետք չէ տեղին, անտեղին օգտագործել. «Օրինակ՝ եթե Աբովյանում կարմրուկով հիվանդանում է 10 մարդ, այդ դեպքում կարող ենք ասել բռնկում, բայց ոչ թե համաճարակ: Մեկ այլ օրինակ բերեմ՝ եթե Հայաստանում գրանցվի խոլերայի մի քանի դեպք, ապա դա կդիտվի որպես համաճարակ, քանի որ այդ հիվանդությունը հատուկ չէ Հայաստանին, իսկ գրիպի հարուցիչները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, ուստի նրա տարածվածությունը սեզոնին միշտ էլ  բարձր է լինում»:

Նրա խոսքերով՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը (խոզի գրիպ):  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՝ «խոզի գրիպն» այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն համարվում է սեզոնային գրիպի ենթատեսակ: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը:

«Նորից եմ կրկնում՝ մենք գործ ունենք սեզոնային գրիպի հետ: H1N1-ը գրիպի ենթատեսակ է, որի ընթացքն ավելի ծանր է, քան սեզոնային գրիպի դեպքում, սակայն այն նման չէ թռչնի գրիպին, որը շատ ավելի ծանր ընթացք է ունենում»,- ընդգծեց Աշոտ Դավիդյանցը:

Այս տարի, ըստ համաճարակաբանի, գրանցված դեպքերն ավելացել են իրազեկման արդյունքում:

«Եթե մի քանի տարի առաջ մենք չգիտեինք, այդ մարդիկ գրիպի ինչ ենթատեսակով էին վարակված, հիմա գիտենք, քանի որ կոչ է արվում՝ ցանկացած ախտանիշի դեպքում դիմել բժշկի: Այսինքն՝ մենք ունենք գրիպի դեպքերի աճ՝  ի հաշիվ դիմելիության բարձրացման: Հիմա առաջին իսկ ախտանիշների դեպքում  մարդիկ դիմում են բժշկի և լաբորատոր հետազոտություն է արվում՝ որոշելու գրիպի տեսակը»,- ասաց Աշոտ Դավիդյանցը:

Նա միաժամանակ նշեց, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Իրականում, ըստ նրա, կարևորը ոչ թե հիվանդների կամ դիմողների քանակն է, այլ ծանր դեպքերի ցուցանիշը:

Նրա խոսքերով՝ պետք է ուշադրություն դարձնել այն թվերի վրա, որոնք նկարագրում են ծանր դեպքերը. «Մահվան դեպքերը հիմնականում գրանցվել են խրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ: Գրիպը չի կարող հանդիսանալ մահվան պատճառ: Անմիջական մահվան պատճառ հանդիսանում է երիկամային անբավարարությունը, թոքային հյուսվածքի այտուցը, բայց ոչ H1N1-ը, այլ այդ վիրուսից զարգացած բարդությունները, ինչպես նաև ուշ դիմելիությունը»: 

Մասնագետը միաժամանակ նշեց, որ չկա վիճակագրություն, թե նախորդ տարիներին գրիպից մահվան քանի դեպք է արձանագրվել. «Ի՞նչ գիտեք, թե անցած տարիներին գրանցված մահերը այս ժամանակահատվածում գրիպով չեն եղել: Եթե մենք ունենայինք նախորդ տարվա վիճակագրություն, ըստ որի՝ մահ գրանցվել է H1N1-ից առաջացած բարդություններից, ապա հիմա կարող էինք խոսել բռնկման կամ համաճարակի մասին»:

Ըստ Աշոտ Դավիդյանցի, Առողջապահության նախարարությունն այժմ աշխատում է թափանցիկ,
ներկայացնում է իրական իրավիճակը և բարձրացնում մարդկանց զգոնությունը. «Հենց դրա արդյունքում է, որ ունենք այս ցուցանիշը»:

Աշոտ Դավիդյանցը գրիպից խուսափելու համար խորհուրդ տվեց առաջին հերթին բարձրացնել իմունիտետը, հրաժարվել դիետաներից:

«Պարտադիր սնվեք  բանջարեղենով, մրգերով, սնունդը պետք է հագեցած լինի և ճարպերով, և սպիտակուցներով: Կան պրոֆիլակտիկ միջոցներ, որոնք բնությունն է մեզ տվել, օրինակ՝ սխտորի, սոխի կիրառումը, վիտամին C-ի կիրառումը, այսինքն՝ իմունիտետը բարձրացնող միջոցներ»,- ասաց նա:

Բացի այդ, համաճարակաբանը խորհուրդ տվեց ձեռքերը հաճախակի լվանալ, խուսափել մեծ քանակի մարդկանց միջավայրում լինելուց. «Եթե մարդը հիվանդ է, պետք է դա գիտակցի ու դուրս չգա կամ դիմակով դուրս գա: Եթե մեր շրջապատում ունենք հիվանդ մարդ՝ պետք է ճիշտ իրազեկենք, որ այդ վիճակով աշխատանքի չգա, միջավայր չմտնի: Իսկ եթե քաղաքացին կասկածներ ունի, որ գրիպ է, ապա պետք է առաջին հերթին դիմի  հիվանդանոց կամ տեղամասային պոլիկլինիկա»:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Միակ հարցը մնում է սա. «Եթե ԸՆԴԱՄԵՆԸ գրիպի դեպքում մի ամսից էլ քիչ ժամանակում մահանում է 10 մարդ, ծանր վիճակում են տասնյակները, ապա ինչ կաներ ՀՀ ԱՆ-ն, եթե ԸՆԴԱՄԵՆԸ գրիպ չլիներ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}